Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է փոխվի մեր կյանքի ընթացքում»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկն ազդադարող միջոցառմանն ասաց տնտեսագետ, արդյունաբերության ոլորտի փորձագետ Աշոտ Պարսյան։
Նա նշեց, որ իրականությունն այսօր մտահոգիչ է. «2024 թվականին Հայաստան ուղղված օտարերկրյա ներդրումները կազմել են 138,5 միլիոն դոլար, որը 10 անգամ ավելի քիչ է, քան եղել է նախատեսված կառավարության ծրագրով։
Հայաստանից 2024 թվականին եղել է 400 միլիոն դոլարի արտահոսք։ Այսքանով, մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ չէ»։
Ա.Պարսյանի խոսքով, Հայաստանի տնտեսությունն ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ։
«Մենք խնդիր ենք դրել մեր առջև շարունակական բարեփոխումների և թիրախավորված ներդրումներրի միջոցով կառուցել նոր տնտեսություն, որը կապահովի կայունություն, արժանապատվություն, բարեկեցություն մեր քաղաքացիների համար»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։