Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակում խուզարկություններ են
Իրավունք
17:39 29/08/2025
Հայաստան

Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակում խուզարկություններ են

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում։ Կայքի տեղեկություններով քննիչները երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։  

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին  հայտնել են, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակում խուզարկություններ են