Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարօրինակ է, երբ եկեղեցու հարցերը լուծելու համար առաջարկվում են նոր ընթացակարգեր, դա վերածվում է աղանդի. Աբգար Սրբազան
«Եկեղեցու վերաբերյալ հարցեր բարձրաձայնել կարելի է, բայց լուծումը բարձրաձայնողների մոտ չէ, այլ եկեղեցու մեջ է, լուծման ընթացակարգն էլ հստակ է եկեղեցու համար»,- ասում է Կանադայի հայոց թեմի առաջնորդ տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
Սրբազանի խոսքով, տարօրինակ է, երբ եկեղեցու հարցերը լուծելու համար առաջարկվում են նոր ընթացակարգեր, դա, վերջին հաշվով, վերածվում է աղանդի։
«Եկեղեցին բոլորովին այլ կառույց է, պետք է ընդունել դա ու հասկանալ։ Հոգնեցինք այդ ձանձրալի խոսույթից, որ կիրառվում է եկեղեցու հանդեպ, արդեն տհաճ է, պետք է անցնել կառուցողական, խաղաղ ընթացակարգերի, դրա անհրաժեշտությունն ունի մեր ողջ ազգը»,- նշում է Աբգար Սրբազանը։