Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտոսում գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, շրջվել, կան զոհեր ու վիրավորներ
Եգիպտոսում ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ 54-ը՝ վիրավորվել։ Վեստի.ռու-ի հաղուդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Գնացքը Ալեքսանդրիայից ուղևորվում էր Մարսա-Մատրուհ քաղաք։ Մի քանի վագոններ դուրս են եկել գծերից և շրջվել։
Sada el-Balad հեռուստաալիքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել Եգիպտոսի արդյունաբերության և տրանսպորտի փոխվարչապետը։ Նա հրամայել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ միջադեպի հանգամանքները հետաքննելու համար, և ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն հնարավորինս խստորեն։