Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու Toyota-ն, կա վիրավոր
Իրավունք
20:42 30/08/2025
Հայաստան

Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու Toyota-ն, կա վիրավոր

Այսօր խոշոր ավոտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա կատարել ճանապարհի լվացան աշխատանքներ, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենաներից դիզվառելիքի արտահսք էր սկսվել: 
 
Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «MAN» մակնիշի ավտոբուսը եղել է կայանված, ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder