Անձը չէ, որ պետք է ինձ շեղի ու հայ եկեղեցու դեմ շարժվեմ. Իրաքի թեմի առաջնորդ
Հասարակություն
11:37 30/08/2025
Հայաստան

Անձը չէ, որ պետք է ինձ շեղի ու հայ եկեղեցու դեմ շարժվեմ. Իրաքի թեմի առաջնորդ

«Անձը չէ, որ պետք է ինձ շեղի, որ հայ եկեղեցու դեմ շարժվեմ։  Ամուր կանգնած եմ հայ եկեղեցու կողքին»,- ասում է ՀԱԵ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։

Սրբազանն ընդգծում է, որ Հայաստանի իշխանության իրավասության սահմաններում չէ փոփոխություններ կատարել եկեղեցու։

«Կաթողիկոս ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է  նշանակում։

Միայն ազգային եկեղեցական ժողովը կարող է այդ հարցը բարձրացնելը կամ եթե դավաբանական խախտումներ լինեն։ Եթե սրանք չկան, մնացածն ամբողջը քամիներ են»,- ասում է Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder