ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացման զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը․ ԱԳՆ
Քաղաքական
17:23 30/08/2025
Հայաստան

ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացման զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը․ ԱԳՆ

«Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում»,- այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։

«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։

Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder