Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվել են մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն:
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:
Դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:
Երիտասարդը կալանավորվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: