Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ
Հասարակություն
10:17 30/08/2025
Հայաստան

Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահի կողմից վաճառքի են հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։ Այս մասին հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է, որը կապված է չմշակված ապակու ձուլման գործընթացի հետ։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder