Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները. Փաստաբան
Իրավունք
16:53 30/08/2025
Հայաստան

Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները. Փաստաբան

«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները»,-հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշում է, որ իրենք վճռական են պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ։

Հիշեցնենք, որ «Հայաստանի պատմություն» դասագրքում «ԼՂ-ի հայաթափումը» հատվածում նշվում է. «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիրը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները. Փաստաբան