Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում գերnւթյան մեջ գտնվող Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի Հանրապետության նախկին նախագահ, այժմ Բաքվում գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի ծննդյան օրն է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հրապարակել է լուսանկար, որտեղ Բակո Սահակյանի հետ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ևոն Մնացականյանն է, ով նույնպես գերության մեջ է, ու գրել է.
«Շատ բան կտայի այս լուսանկարի օրը վերադարձնելու և Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի ու մեր մյուս ընկերների հետ Արցախում այսպիսի խաղաղ ու հանգիստ օր անցկացնելու համար:
65-ամյակդ շնորհավոր Բակո Սահակիչ: Առողջություն և շուտափույթ վերադարձ:
Ազատությո՛ւն Բակո Սահակյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»։
Հիշեցնենք, որ Բակո 2023 թ. հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ու տարբել Բաքու։
Նա եղել է Արցախի երրորդ նախագահը 2007-2020 թվականներին։
