«Փաստ». Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի
Օրվա մամուլ
08:29 30/08/2025
Հայաստան

«Փաստ». Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստի» տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։ Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։

«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման շղթայում։

Թե ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի և արդյոք այն ժամանակավոր բնույթ է կրում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի