Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև զրույցը տեղի է ունեցել դեմ առ դեմ ձևաչափով; «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք խոսել են դեմ առ դեմ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ խոսելով Պուտինի և Փաշինյանի միջև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման մասին։
«Մենք միշտ շատ խիտ օրակարգ ունենք։ Վստահ եմ, որ այսօրվա օրակարգը նույնպես շատ խիտ է, սա ակնհայտ է։ Ես շատ ուրախ եմ մեր միջև զարգացած գործընկերության և երկխոսության համար։ Մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսությունը», - հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ