Օվերչուկը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման ուղիների մասին
Քաղաքական
13:13 01/09/2025
Տարածաշրջան

Օվերչուկը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման ուղիների մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է երկու երկրների համար, աշխատանքներ են տարվում հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողով, և տնտեսական ոլորտում մենք երկուսս էլ նշեցինք, որ մեր համագործակցությունը զարգանում է։ Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը շատ կարևոր է մեր երկու երկրների համար։ Եվ մենք աշխատում ենք այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին հարցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օվերչուկը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման ուղիների մասին