Սերգեյ Կիրիենկոն նոր պաշտոն է ստացել
Քաղաքական
11:20 01/09/2025
Տարածաշրջան

Սերգեյ Կիրիենկոն նոր պաշտոն է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նախագահի աշխատակազմում իրականացվել են  օպտիմալացման միջոցառումներ։

«Վեդոմոստի»-ն գրում է, որ վերացվել են արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի և սահմանային համագործակցության բաժինները։ Երկու բաժիններն էլ ղեկավարում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:

Սրանց փոխարեն աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է նոր՝ ռազմավարական գործընկերության և համագործակցության բաժինը: Այժմ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն պատասխանատու է հինգ բաժնի համար: Կառուցվածքային փոփոխություններից առաջ Սերգեյ Կիրիենկոն նաև հանդես էր գալիս որպես ներքին քաղաքականության, սոցիալական գործընթացների մոնիթորինգի և վերլուծության, հանրային նախագծերի, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և հաղորդակցական ենթակառուցվածքների զարգացման բաժինների վարիչ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերգեյ Կիրիենկոն նոր պաշտոն է ստացել