Պետական պատվերը վերջացել է նաև երեխաների համար․Անուշ Պողոսյան
Առողջություն
23:13 01/09/2025
Հայաստան

Պետական պատվերը վերջացել է նաև երեխաների համար․Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Առողջապահության նախարարությունը սկզբից պատժեց պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրումների համար ՝ բազնաթիվ ամբուլատորիաներ պետք է 50 000 ՀՀ դրամ տուգանք վճարեն Պետական բյուջե։ Այնուհետև բոլորին բանավոր հանձնարարվել է ուղեգրումները սահմանափակել, սակայն ամենացավալին այն է, որ սահմանափակվել է նաև 0-18 տարեկան երեխաներին ախտորոշման համար տրվող ուղեգրերը։

Եվ այսպես, դժվարամատչելի հետազոտությունների մասով՝ ԿՏ, ՄՌՏ և այլն, հերթագրումները արդեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսվա կես են հասել և պատժիչ գործողությունների շարքը ստեղծվել էր ուղեգրումների քանակը կրճատելու նպատակով: Այսինքն, որպեսզի փողը չգնա հիվանդի հետևից (այդպես էին զեկուցել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով անսահմանափակ բյուջեի սկզբունքը ), պետք է հիվանդին չուղեգրել , քանի որ անկառավարելի ֆինանսավորման արդյունքում փողերը վերջացել են։

Հիշեցնեմ, որ տարեվերջին դեռ 3 ամիս կա։

Հ.Գ.Առաջարկում եմ վաղը Լենա Նանուշյանը( համակարգող նախարարի տեղակալ) և Սամվել Խարազյանը(ՊԱԳ-ի պետ) մի ռիլ նկարահանեն(իրենք այդ գործը շատ են սիրում) ու բացատրեն, թե ինչու է <<պետպատվերը վերջացել >>

Հ.Հ․Գ. Անահիտ Ավանեսյան տեղակալդ չգիտի, որ պետական պատվերի տրամադրման խնդիրներ կան, ասում են առավոտյան մի քանի ժամ իրար հետ սուրճ եք խմում, վաղը գուցե սուրճի գավաթի շուրջ քննարկեք այս հարցը՞»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder