Աֆղանստանի միայն մեկ նահագնում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800-ի
Աշխարհում
14:19 01/09/2025
Աշխարհ

Աֆղանստանի միայն մեկ նահագնում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800-ի

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 800-ի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։  Զոհվածների, վիրավորների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Նախնական տվյալներով, միայն Քունար նահանգում զոհերի թիվը հասել էթ 800-ի։ Հայտնի է, որ բնական աղետից տուժած այս ու այլ  նահանգներում տուժածների թիվը հասնում է 2 հազարի»,-նշում է  աղբյուրը։

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք տեղի է ունեցել մինչև 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder