Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանը
Սպորտ
15:11 01/09/2025
Հայաստան

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանը

Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը  հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder