Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այս գործընթացում։
Էրդողանը նաև նշել է, որ գնահատվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։