Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին
Քաղաքական
20:44 01/09/2025
Տարածաշրջան

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է հերթական շինծու դատավարությունը, որի ընթացքում այսօր  ընթերցվել է մեղադրյալ Լևոն Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում Մնացականյանը նշել է, որ 1992 թվականի սեպտեմբերին սկսել է իր զինվորական ծառայությունը բանակում որպես գումարտակի փոխգնդապետ։ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբեր Մնացականյանը եղել է պաշտպանության բանակի շտաբի պետ, իսկ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի հունիսը՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2018 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2019 թվականի մայիս-հունիսը Լևոն Մնացականյանը եղել է Ստեփանակերտի փրկարարական վարչության տնօրեն, իսկ 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիսը՝ ոստիկանապետ։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

Մնացականյանի՝ պաշտպանության բանակի հրամանատարի ծառայության ընթացքում բանակի  ֆինանսավորման և սպառազինման հետ կապված հարցերը լուծվել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից։

Նա նաև նշել է, որ 1992 թվականի սեպտեմբերից մասնակցել է առաջին ղարաբաղյան պատերազմի մարտերին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder