Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։
«Իրավական առումով նման որոշումը սպասելի չէր։ Կստանանք որոշումը, Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնենք, մնացածն արդեն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ այլ հարցերի կարող է պատասխանել Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո։
Վարդան Հարությունյանն օգոստոսի 8-ին կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։