Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի նախագահը՝ Թրամփին. Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց Ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին
Վրաստանի նախագահ է Միխայիլ Կավելաշվիլին բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ, նամակում ասված է.
«Ցավով պետք է նշել, որ Ձեր վարչակազմը պատշաճ ուշադրություն չի դարձնում Վրաստանին, ինչը շփոթմունք է առաջացնում վրացական հասարակության մեջ՝ չնայած մեր կառավարությունների արժեքային կողմնորոշումների լիակատար համընկնումին։ Այն հարցերը, որոնց վրա այսօր կենտրոնանում է Ձեր վարչակազմը, Վրաստանի իշխող թիմը բարձրացրել է տարիներ առաջ։
Սակայն, աշխարհայացքի նույնականացմանը հակառակ, որքան էլ պարադոքսալ հնչի, ցավոք, այսպես կոչված «Deep State»-ը շարունակում է ակտիվորեն գործել Վրաստանի նկատմամբ, որը USAID-ի, NED-ի և այլ նմանատիպ կազմակերպությունների միջոցով կրկին փորձում է անկայունացնել և խաթարել մեր երկրում խաղաղությունը՝ օգտագործելով ավանդական կոպիտ մեթոդներ։ Բարեբախտաբար, վրաց ժողովուրդը «Deep State» դեմ պայքարում միավորված է ինչպես երբեք, ինչը մեր հայրենակիցները վերջին չորս տարում ապացուցել են ոչ մեկ անգամ։
Վրաստանում «Deep State»-ի կողմից կազմակերպված հեղափոխության չորս փորձ կանխվել է, առաջին հերթին, վրաց ժողովրդի իմաստության, փորձի և ազնվության շնորհիվ։
Նշենք, որ Ձեր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի բոլոր հարևան երկրների հետ՝ Դուք հաջողությամբ նպաստել եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Դուք ակտիվորեն համագործակցում եք թուրքական իշխանությունների հետ, Դուք նույնիսկ վերականգնել եք գործընկերային հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ։
Սակայն, այս ֆոնի վրա, ձեր վարչակազմը ոչինչ չի ասում Վրաստանի մասին, ինչը, ինչպես արդեն նշել եմ, շփոթմունք է առաջացնում վրացական հասարակության մեջ»։