Ադրբեջանgիները Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը
Քաղաքական
13:17 01/09/2025
ԼՂՀ

Ադրբեջանgիները Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը

«Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, մենք ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը»,- հայտնում է տուրիզմի և մշակութային զարգացման գործակալությունը։

Նշվում է, որ մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։

«Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։

Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- նշում են գործակալությունից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder