Մեր ունեցած մանկավարժական մեծ պոտենցիալն այսօր ռացիոնալ չի օգտագործվում. սեպտեմբերի 1-ը՝ Երևանում
Կրթություն, գիտություն
16:30 01/09/2025
Հայաստան

Մեր ունեցած մանկավարժական մեծ պոտենցիալն այսօր ռացիոնալ չի օգտագործվում. սեպտեմբերի 1-ը՝ Երևանում

Երևանյան փողոցները, չնայած շոգին, այսօր մարդաշատ է։ Մայրիկների ձեռքները բռնած, մյուս ձեռքներում ծաղկեփնջեր ու փուչիկներ, շատ դեպքերում արցունքներն աչքերին առաջին դասարանցիներ, ծաղիկների փնջեր ձեռքներին՝  ուսուցիչներ։

Այս ամենը վկայում է՝ մեկնարկեց 2025-26 ուսումնական տարին։ Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանում՝ թե ինչպիսին պետք է լինի այսօր դպրոցը։

Ավագ սերնդի ներկայացուցիչներն այն համոզման են, որ իրենք խորհրդային տարիներին ստացել են լավագույն կրթություն և ցանկանում են, որ հիմա էլ կարողանան ապահովել այն մակարդակի կրթություն, ինչ այն տարիներին։

«Մեր ժամանակ շատ լավ էր, մեր թվերի կրթությունն եմ ուզում լինի, մակարդակը բավականին բարձր էր»,- ասաց մի քաղաքացի։

Ըստ հարցման մասնակից քաղաքացիների, այսօր կրթությունը բավականին մակերեսային է։

«Ինտերնետը, համակարգիչներն ավելի են հետաքրքրում երեխաներին, քան ուսումը։ Հարցում են կատարում, հասարակ հարցերի չեն կարողանում պատասխանել»,- ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը։

Քաղաքացին նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունն բացիթողի վիճակում է, երեխաների հանդեպ մեծ անտարբերություն կա։

«Կադրային քաղաքականությունը շատ վատ է, մանկավարաժական մեծ պոտենցիալ ունի մեր երկիրը, այն չի օգտագործվում ռացիոնալ կերպով»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder