Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 800-ի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Զոհվածների, վիրավորների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
«Նախնական տվյալներով, միայն Քունար նահանգում զոհերի թիվը հասել էթ 800-ի։ Հայտնի է, որ բնական աղետից տուժած այս ու այլ նահանգներում տուժածների թիվը հասնում է 2 հազարի»,-նշում է աղբյուրը։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք տեղի է ունեցել մինչև 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։