Այսօր Սևանա լճի օրն է
Հասարակություն
15:06 31/08/2025
Հայաստան

Այսօր Սևանա լճի օրն է

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացնում է, որ այսօր Սևանա լճի օրան է։

« 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։

Սևանը մեր հայրենիքի գանձերից մեկն է, որը պահանջում է յուրաքանչյուրիս հոգածությունը և պահպանությունը

10 թվային փաստեր Հայաստանի ազգային հարստության՝ Սևանա լճի մասին

1 Բնական մակարդակը՝ 1915.57 մ

2️ Նվազագույն մակարդակը՝ 1896.32 մ (2001թ․ դեկտեմբերի 27 – 2002թ․ հունվարի 10)

3️ Տարեկան գետային ներհոսք – առավելագույնը՝ 1124.9 մլն մ³ (1988թ.), նվազագույնը՝ 505.9 մլն մ³ (2023թ.)

4️ Տեղումների տարեկան առավելագույն քանակը՝ 812 մլն մ³ (1963թ.), նվազագույնը՝ 311 մլն մ³ (1929թ.)

5️ Արփա-Սևան ջրատարով տեղափոխված ջրի առավելագույն քանակը՝ 311.5 մլն մ³ (1999թ.)

6️ Տարեկան գոլորշացում – առավելագույնը՝ 1370.9 մլն մ³ (2000թ.), նվազագույնը՝ 877.0 մլն մ³ (1954թ.)

7️ Լճից բացթողնված ջրի առավելագույն քանակը՝ 1751 մլն մ³ (1953թ.)

8️ Ամենաշուտ սառեցումը՝ 2008թ․ հունվարի 16, ամենաուշը՝ 1959թ․ փետրվարի 28

9️ Ամենաերկարատև համատարած սառցածածկույթ՝ 72 օր (1972թ․)

10  Ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ +28.4°C (Կարճաղբյուր դիտակետ, 2018թ․ հուլիսի 12)»,-գրել է նա;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Սևանա լճի օրն է