Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից
Քաղաքական
10:21 01/09/2025
Տարածաշրջան

Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։

Նա նշել է, որ  Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այս գործընթացում։

Էրդողանը նաև նշել է, որ գնահատվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից