Առողջապահության որակի բարելավման համար կառավարությունը հերթական՝ 45.3 մլն եվրո վարկն է վերցնում
Առողջություն
12:33 01/09/2025
Հայաստան

Առողջապահության որակի բարելավման համար կառավարությունը հերթական՝ 45.3 մլն եվրո վարկն է վերցնում

«Օրինագծով նախատեսված է արդյունքահեն վարկային ծրագիր՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ զեկուցելով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

Փոխնախարարի խոսքով, որակի բարելավումն իր մեջ ներառում է ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ գործընթացների կազմակերպում, բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, որակի վերաբերյալ ծրագրերի մշակում։

Ըստ Նանուշյանի՝ նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվոր արժողությամբ  վարկ, որի նպատակն է առողջապահության համակարգում ապահովել որակ։

 «Այն ներառում է առողջապահական հաստատություների կառուցում, հաշվետվողականության թվայնացում, լիցենազվորման կարգավորում և լրամշակում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացում և էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավման»,-ասաց Նանուշյանը։

 Նա տեղեկացրեց, որ վարկը տրվում է 3.1%-ով, գումարած  0.15 % տարեկան պարտավորության վճարը և ժամկետը 18 տարի է, որից արտոնյալը՝ 7 տարի և այն տրամադրվելու է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխնախարարին խնդրեց, որպես «Հոմո սափիենս» բացատրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունները պետությունում շատ գումարների առկայության  մասին հայտարարությանը և դրա ֆոնին հերթական վարկ ներգրավելու անհրաժեշտությունը։

Նանուշյանն էլ ասաց, թե իր ընտանիքն էլ ապահովված է, բայց բնակարան ձեռք բերելու համար հիփոթեք է վերցրել։

Խաչատրյանն էլ նկատեց, որ Խաչատությանը հայտարարում էր, թե պետությունում շատ գումար կա, իսկ ծրագորվ նախատեսվածն ընթացիկ ծախսեր են, որը պետք է արվեր բյուջեի գումարներով, այլ ոչ թե վարկ վերցնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առողջապահության որակի բարելավման համար կառավարությունը հերթական՝ 45.3 մլն եվրո վարկն է վերցնում