ՊԵԿ նախկին նախագահը կմնա կալանավորված
Իրավունք
17:12 01/09/2025
Հայաստան

ՊԵԿ նախկին նախագահը կմնա կալանավորված

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

«Իրավական առումով նման որոշումը սպասելի չէր։ Կստանանք որոշումը, Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնենք, մնացածն արդեն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ այլ հարցերի կարող է պատասխանել Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո։

Վարդան Հարությունյանն օգոստոսի 8-ին կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նա մեղադրվում է  ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԵԿ նախկին նախագահը կմնա կալանավորված