Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհուրդը ընդունել է Տյանցզինի հռչակագիրը։
Հիմնական դրույթներ.
Աշխարհում, այդ թվում՝ ՇՀԿ տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։
Կազմակերպության անդամները դեմ են միակողմանի հարկադրական միջոցառումներին, այդ թվում՝ տնտեսական։
ՇՀԿ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական հարվածները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք հանգեցրել են զոհերի և մարդասիրական աղետի Գազայի հատվածում։
Միավորման անդամները հավատարիմ են մնում խնդիրների լուծման բլոկային և լարումներն ավելացնելը բացառող գծին։
Անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների հերոսական սխրանքի պատմական հիշողությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։ Կազմակերպության անդամները դատապարտել են նացիզմի գաղափարները վերականգնելու և ցեղասպանությունը արդարացնելու փորձերը։
Ընդունվել է ՇՀԿ երկրների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համընդհանուր կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր։
Ներքին գործերին չմիջամտելու և ուժի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։
Համաձայնեցված է կազմակերպության զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը, այն սահմանում է առաջնահերթ խնդիրներ և համագործակցության խորացման հիմնական ոլորտներ։
Հաստատվել է մինչև 2030 թվականը էներգետիկ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը։
ՇՀԿ անդամ պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ շարունակելու համատեղ պայքարը ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ։
Միավորումը դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր դրսևորումներով, դրա դեմ պայքարում կրկնակի չափանիշները անընդունելի են։
«ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են ավելի քան 20 առաջնորդներ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։