Հայաստանում ելույթ կունենա հանրահայտ մաեստրո Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի Մեծ սիմֆոնիկ նվագախումբը
Մշակույթ
15:56 02/09/2025
Հայաստան

Հայաստանում ելույթ կունենա հանրահայտ մաեստրո Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի Մեծ սիմֆոնիկ նվագախումբը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 1-ին հանրահայտ մաեստրո Վալերի Գերգիևը, ով տարիներ առաջ գլխավորել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերադառնում է Հայաստան հանդիսավոր այցով՝ բերելով իր հետ համաշխարհային երաժշտության մեծությունը։

Համերգի մենակատարն է անվանի ջութակահար Պավել Միլյուկովը, որի վիրտուոզ կատարումները կհամադրվեն Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի շքեղ հնչողության հետ։

«Այս երեկոն խոստանում է դառնալ ամենահիշարժան և սպասված իրադարձություններից մեկը՝ Հայաստանի երաժշտասեր հասարակության և միջազգային հյուրերի համար»,- նշում են համերգասրահից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ելույթ կունենա հանրահայտ մաեստրո Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի Մեծ սիմֆոնիկ նվագախումբը