Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, ավելի քան 3100-ը վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
Կիրակի օրը կեսգիշերից կարճ ժամանակ առաջ Կունար, Լագման և Նանգարհար նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտու ուժգնության երկրաշարժը՝ հինգ հետցնցումներով, ավերել է բազմաթիվ գյուղեր և ծանրաբեռնել տարիներ տևած հակամարտության, աղքատության և բնական աղետների հետևանքով արդեն թուլացած փխրուն առողջապահական համակարգը։
«Երկրաշարժի հետևանքով Կունար նահանգում զոհերի թիվը մինչ օրս կազմում է 1411 մարդ, 3124 մարդ վիրավորվել է, 5412 տուն ավերվել է», - գրել է Մուջահիդը X սոցիալական ցանցի իր էջում։