Նիկոլ Փաշինյանն իշխանությունը հանգիստ չի զիջելու․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
19:10 02/09/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը հանգիստ չի զիջելու․ Գառնիկ Դանիելյան

««Հայրենիքի փրկություն» շարժումը շատ ավելի սակավամարդ է եղել, քան՝ «Դիմադրությունը»։ «Դիմադրությունն» շատ ավելի սակավ է եղել, քան՝ «Սրբազան» շարժումը։  Դինամիկան չի նվազել, ընդհակառակը, աճել է»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը հաշտ  է այս իրականության հետ։

Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ  ակտիվ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու, քիչ են։

«Հայ ժողովուրդն,նաև սոցիոլոգիական տարբեր հարցումներով, 90 % և ավելին Արցախը համարում է հայկական, Արցախը համարում է հայկական հող, և հաշտ չէ այս  իրականության հետ և ուզում է, որ Արցախի վերադարձ լինի։Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա մասին ասում է, մեր խնդիրն այլ է, որ կարողանանք այնպես անել, որ մեր հայրենակիցներն ակտիվ ներգրավվեն այս պրոցեսների մեջ։ Նիկոլ Փաշինյանը հանգիստ իշխանությունը չի զիջելու, Նիկոլ Փաշինյանը էն ղեկավարը չի, որ պատրաստվում է ազատ, արդար, թափանցիկ ընտրության։ Նիկոլ Փաշինյանը այս  ընթացքում արշավ է կազմակերպել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԷՑ-ը  ուզուրպացրել է, և հիմա ՀԷՑ-ը սարքել է ՔՊ շտապ, և բոլոր էն մարդկանց, որոնք  ՔՊ թևի տակով չեն անցնում, այդ մարդկանց ազատում է աշխատանքից»,- ասաց Դանիելյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder