Գորիսում արցախցիները հավաքվում են հրապարակում
Հասարակություն
18:26 02/09/2025
Հայաստան

Գորիսում արցախցիները հավաքվում են հրապարակում

Արցախցին համացանցում կոչ է անում միանալ այսօր սպասվող հանրավաքին նաև Սյունիքում։ Մասնավորապես, արցախցի Սուրեն Առուշանյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հրապարակում ուղիղ եթերով կոչ արեց այն արցախցիներին, որոնք չեն կարող միանալ Երևանում սպասվող հավաքին,  գալ Գորիսի հրապարակ և այսկերպ միանալ հավաքին։

«Սեպտեմբերի երկուսն է, մենք այս օրը, մինչև հայտնի դեպքերը, տոնում էինք Արցախի անկախությունը՝ մեր Արցախում, համայն հայության Արցախում։Որպես անկախության տոն, իսկ այս պահին, բոլորիս հայտնի պատճառներով, մենք չենք կարողանում Արցախի Հանրապետության անկախության օրը տոնենք որպես տոն։ Արդեն 2-րդ տարինն է, երկրորդ տոնն է, որ մենք չենք տոնում մեր հայրենի բնօրրանում, մեր ծննդավայրում։

Այս պահի դրությամբ ես գտնվում եմ Գորիսում։ Այն անձինք, ովքեր հնարավորություն չունեն  գնալ մայրաքաղաք Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում մասնակցել հավաքին ,  հավաքվում ենք այստեղ»,- ասաց Սուրեն Առուշանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում նախատեսված է հավաք՝ հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

Լուսանկարում՝ Սուերն Առուշանյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder