ՈՒՂԻՂ. «Եռաբլուր»-ում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը
Հասարակություն
09:36 02/09/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. «Եռաբլուր»-ում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնն այս պահին մարդաշատ է։ Քիչ անց տեղի է ունենալու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը։

«Արարիչ» ՀԿ-ից մանրամասնում են, որ հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder