Օրվա խորհուրդը մեր ժողովրդի, հավերժական հայի անմահությունն է. Մերուժան Տեր-Գուլանյան
Քաղաքական
11:00 02/09/2025
ԼՂՀ

Օրվա խորհուրդը մեր ժողովրդի, հավերժական հայի անմահությունն է. Մերուժան Տեր-Գուլանյան

«Ոչ միայն զոհված լուսավոր տղաների հիշատակն է, այլ նաև նրանց ում շիրիմները մնացին Արցախում»-Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նա նկատեց,որ այսօր նրանց հարազատները հընարավորություններ չունեն նույնիսկ նրանց շւևւմին մոմ վառել և խոնարհվել։

 «Փառք ու պատիվ Արթուր Վանեցյանին և իր խմբին, որ այս հրաշալի գործը արեցին։ Օրվա խորհուրդը մեր ժողովրդի, հավերժական հայի անմահությունն է։ Մենք չենք պարտվել, մեր ազգը չի պարտվել, մենք վերադարձնելու ենք ամենը ինչ, արցախցին պիտի գնա Արցախում ապրի»,-ասաց գրողը և հավելեց. «Պատերազմ չի լինելու, կգան մարդիկ, որոնք բանակցություններով կանեն այդ ամեն ինչը և արցախցին կվերադառնա Արցախ»,-ասաց նա։

Նշելով, որ վերադարձը լինելու է իշխանափոխությունից հետո՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Իշխանությունների մասին չեմ ուզում խոսեմ, որովհետև իրենք Արարատն են ուրանում նույնիսկ, ինչի մասին է խոսքը։ Մեր ժողովրդին ոչ Ալիևները, ոչ Էրդողանները, ոչ որևէ մեկը, ոչ Իսրայելը կամ Անգլիան, ինչքան էլ դավեր նյութեն, անհնարին է հայ ժողովրդին կարողանան ոչնչացնել, ինչպես շատ ուզում էին անել և հիմա էլ են ուզում անել: Դա անհնարին է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder