Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա Ուկրաինայի իշխանություններից իմ անձնական վրեժն է. Ռադայի նախկին խոսնակ Պարուբիի սպանության մեջ կասկածվող
Ուկրաինայի Ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողը որպես հանցագործության դրդապատճառը է նշել «Ուկրաինայի իշխանություններից անձնական վրեժը»: Տղամարդը այդ մասին հայտարարել է դատարանում, որի խոսքերը մեջբերել է «Strana.ua»-ն։
Լվովի դատարանը Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողին առանց գրավի իրավունքի ուղարկել է կալանքի: Խոսքը Լվովի բնակիչ, 1973 թվականին ծնված Միխայիլ Վիկտորովիչ Ստելնիկովի մասին է: Դատարանում նա խոստովանել է հանցագործությունը։
«Այո, ես եմ նրան սպանել, նա կողքիս էր: Եթե ապրեի Վիննիցայում, կլիներ Պետյան (Պորոշենկոն): Ես ուզում եմ ավելի արագ դատապարտվել, փոխանակվել ռազմագերիների հետ, գնալ Ռուսաստան՝ որդուս մարմինը փնտրելու»,-ասել է տղամարդը։
Ստելնիկովը հավելել է, որ այն տեղեկատվությունը, որ իրեն շանտաժի են ենթարկել ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, չի համապատասխանում իրականությանը, և ինքը կրակել է Պարուբիի վրա սեփական նախաձեռնությամբ:
«Սա իմ անձնական վրեժն է Ուկրաինայի իշխանություններից»,-դատարանում ասել է կասկածյալը։
«Ես միայն ուզում եմ, որ դուք հիմա դատավճիռ կայացնեք։ Այո, ես նրան ճանաչում էի, ես սպանեցի նրան։ Եվ ես ուզում եմ խնդրել, որ ինձ փոխանակեն ռազմագերու հետ, որպեսզի ես կարողանամ գնալ և գտնել որդուս մարմինը։ Այսքանը։ Ես այլևս մեկնաբանություններ չեմ տա»,-ասաց մեղադրյալը։
«Ինչո՞ւ հենց Պարուբիին» հարցին Ստելնիկովը պատասխանել է. «Որովհետև նա կողքիս էր։ Եթե դա ուրիշ մեկը լիներ, ապա զոհը ուրիշը կլիներ։ Եթե ես արդեն Վիննիցայում լինեի, ապա ուրիշ մեկը կլիներ»։
Պարուբին սպանվել է օգոստոսի 30-ին Լվովում։ Մարդասպանը փողոցում սպասել էր քաղաքական գործչին, մի քանի անգամ կրակել է նրա վրա, ապա անհետացել։ Տուժածը մահացել է մինչև բժիշկների ժամանումը։
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, որի անդամ էր պատգամավորը, նրա սպանության մեջ մեղադրել է Ռուսաստանին և նրա «հինգերորդ շարասյանը» ։