Սարսափելի վախեցած եմ, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ. Լրագրող-ականատեսը՝ Ամիրյանի փողոցում մեքենայի պայթյունի մասին
Հասարակություն
17:17 02/09/2025
Հայաստան

Սարսափելի վախեցած եմ, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ. Լրագրող-ականատեսը՝ Ամիրյանի փողոցում մեքենայի պայթյունի մասին

Լրագրող Աննա Գրիգորյանը , ով  այսօր Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին մոտ մեքենայի պայթյունի ժամանակ մոտակա կանգառում է  եղել, վնասվածքներ է ստացել։ 

Նա գրել է.  «Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի պահին հենց դեպքի վայրում էի` կանգառում։ Սարսափելի վախեցած եմ, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ...Բայց լավ եմ, փառք Աստծո, ինքնուրույն տուն եմ եկել...

Բայց լրիվ ուրիշ բանի մասին եմ ուզում ասել. հրաշք մարդիկ կան էս աշխարհում։

Պայթյունից անմիջապես հետո, երբ ես շոկի մեջ կանգառից հետ քաշվեցի ու անվտանգ տեղ էի փնտրում` վախենալով, որ երկրորդ պայթյուն կարող է լինել (դեռ չէի հասկացել ինչ էր իրականում կատարվել) , տեսա ինչպես են բազմաթիվ տղամարդիկ վազում դեպի հենց նոր պայթած մեքենան վարորդին ու հնարավոր վիրավորներին օգնելու, փրկելու համար։ Ու դա անում էին, չնայած նրան, որ դեռ պարզ չէր ինչ է կատարվում և ոչ մեկ երաշխիք չուներ, որ ևս մեկ պայթյուն տեղի չի ունենա։

Հետո հարակից խանութների մարդիկ շտապեցին ինձ ու ինձ նման վախեցածներին ու թեթև վնասվածներին օգնություն ցույց տալ ու հանգստացնել։

Մարդկային շնորհակալություն նման մարդկանց»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder