Արտակարգ դեպք Երևանում․ սալաքարեր տեղափոխող բեռնատար մեքենայից բեռի մի մասը թափվել է
Հասարակություն
22:45 02/09/2025
Հայաստան

Արտակարգ դեպք Երևանում․ սալաքարեր տեղափոխող բեռնատար մեքենայից բեռի մի մասը թափվել է

Ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման մեջ է մտնում նաև այն, որ բեռներ տեղափոխող մեքենաները ևս պարտադիր պետք է պահպանեն անվտանգության կանոնները։

Մինչդեռ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կարելի է հանդիպել որոշ «վայ վարորդների», ովքեր բեռները տեղափոխում են՝ չպահպանելով անվտանգության կանոնները։Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ականատես եղանք, թե ինչպես «Mercedes» մակնիշի քարշակ-բեռնատարը բեռ տեղափոխելիս Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի ճանապարհ ընթանալիս, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ գտնվող թունելու սկզբնամասում շրջադարձ կատարելիս բեռի մի մասը  թափել է։Բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ չէին անցնում, հակառակ դեպքում քարերը կվնասեին այդ ավտոմեքենաները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder