Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախ վերադառնալը մեր իրավունքն է, և մեզ համար դա փակ թեմա չէ. Սամվել Շահրամանյան
«Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր իրավունքն է միջազգային տեսակետից, որից չենք պատրաստվում հրաժարվել»,-«Եռաբլուր»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ արցախցին իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք, իր տուն, իր հարազատների գերեզմաններ, սրբություններ։
«Դա մեզ համար փակ թեմա չէ։ Հարց կառաջան՝ ինչպե՞ս։ Դա քննարկումների հարց է, պետք է ստեղծվի հնարավորություն բանակցությունների իրականացման համար։ Դուք տեղյակ եք, որ Շվեյցարիայի խորհրդարանը նախաձեռնել է նման հնարավորություն, հույս ունենք, որ դրանից կօգտվենք։ Բացի այդ, միջազգային այլ խաղացողներ, պետություններ, տեսնելով հարյուր հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանումը, կնախաձեռնեն նման հնարավորություն, կքննարկվի մեր արժանապատիվ ու անվտանգ վերադարձը»,-ասաց Արցախի նախկին նախագահը։
Անդրադառնալով հարցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պարագայում ո՞վ կամ ինչպե՞ս պետք է երաշխավորի արցախցիների անվտանգ վերադարձը, Շահրամանյանը նախ հիշեցրեց՝ դեմ են Մինսկի խմբի լուծարմանը, ապա նկատեց՝ խմբի գործունեության ընթացքում հնարավոր դարձավ արցախցիների բռնի տեղահանումը։
«Հուսով ենք՝ կստեղծվեն այլ մեխանիզմներ»,-ասաց Շահրամանյանը։