Քաղաքացին մեքենայով մխրճվել է Փենսիլվանիայում ընթացող փառատոնին մասնակցող ամբոխի մեջ
Հասարակություն
17:40 02/09/2025
Աշխարհ

Քաղաքացին մեքենայով մխրճվել է Փենսիլվանիայում ընթացող փառատոնին մասնակցող ամբոխի մեջ

Երեք մարդ, այդ թվում՝ երեխա և անվասայլակով տեղաշարժվող կին, հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է «Քիպոնա» փառատոնին մասնակցող մարդկանց բազմության մեջ։ Դեպքի մասին հաղորդում է ABC News-ը:

«Երեք մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 6-ամյա տղա, որը գտնվում է ծանր վիճակում։ Եվս երկու մեծահասակ՝ քաղաքի ճանապարհային վարչության աշխատակից տղամարդ և միջադեպի պահին անվասայլակով տեղաշարժվող կին, գտնվում են կայուն վիճակում», - հաղորդել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ մեքենան ցանկապատված տարածք է մտել փառատոնի ավարտից հետո։

Ոստիկանության տվյալներով՝ ներկայումս անհայտ է՝ բախումը դիտավորյալ է եղել, թե պատահական։ Վարորդը ձերբակալվել է, և ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ «Քիպոնա» փառատոնը ամենամյա եռօրյա միջոցառում է Միացյալ Նահանգներում Աշխատանքի օրվա տոնի ընթացքում, որը նշվում է սեպտեմբերի առաջին շաբաթում։ Փառատոնը նվիրված է բնիկ ամերիկացիների ժառանգությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացին մեքենայով մխրճվել է Փենսիլվանիայում ընթացող փառատոնին մասնակցող ամբոխի մեջ