Հանկարծամահ է եղել Արտավազդ Խաչատուրյանը
Հասարակություն
16:23 03/09/2025
Հայաստան

Հանկարծամահ է եղել Արտավազդ Խաչատուրյանը

Հանկարծամահ է եղել կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (ԱՐՏՈ) Խաչատուրյանը։

«Անհավատալի է, անիրական։ ԱՐՏՈՅԻ կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։

ԱՐՏՈՆ դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար։

Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց»,-նծված է Հայաստանի կինգործիչների միության տարածած մահազդում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանկարծամահ է եղել Արտավազդ Խաչատուրյանը