Խիստ բացահայտ է. Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին
Հասարակություն
17:06 03/09/2025
Հայաստան

Խիստ բացահայտ է. Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին

Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,-ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խիստ բացահայտ է. Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին