Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին
Իրավունք
15:59 03/09/2025
Հայաստան

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder