Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
14:58 03/09/2025
Հայաստան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը. ՀՖՖ-ի զգուշացումը
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Երկրպագուներին կրկին զգուշացրել է ՀՖՖ-ն։
«Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:
Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,-նշել են ֆեդերացիայից։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder