Մարդկությունը չպետք է վերադառնա ջունգլիների օրենքին. Չինաստանի նախագահ
Քաղաքական
13:06 03/09/2025
Աշխարհ

Մարդկությունը չպետք է վերադառնա ջունգլիների օրենքին. Չինաստանի նախագահ

«Մարդկությունը պետք է խաղաղ համակեցության մեջ լինի և երբեք չվերադառնա ջունգլիների օրենքին»,-ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Չինացի առաջնորդն այս կարծիքը հայտնել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ժողովրդական մեծ դահլիճում կայացած ընդունելության ժամանակ։

«Մեկ մոլորակի վրա ապրող մարդկությունը պետք է խաղաղ համակեցության մեջ լինի և երբեք չվերադառնա ջունգլիների օրենքին, որտեղ ուժեղը հաղթում է թույլին», -Վեստի.ռու-ի հաղորդմամբ նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Պեկինում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։  Շքերթին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։

Տոնական միջոցառումների շրջանակում Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder