Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել
Քաղաքական
15:07 03/09/2025
Աշխարհ

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել

Բելուջիստան նահանգի հարավ-արևմտյան Քվետա քաղաքում ինքնասպան-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Դեպքի մասին հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով առողջապահության նախարարության տարածաշրջանային կառույցին։

Նախարարության տվյալներով՝ 38 տուժածներից 8-ը բժշկական օգնություն են ստանում բժշկական հաստատություններում։ Դեպքի հետաքննության համար ստեղծվել է հատուկ քննչական խումբ։ Տարածաշրջանային հակաահաբեկչական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել անհայտ անձանց դեմ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելուջիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder