44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է Ալեն Սիմոնյանին
Քաղաքական
17:12 03/09/2025
Հայաստան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է Ալեն Սիմոնյանին

44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։  

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է ՔՊ խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Քոչարյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder