Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
.18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
.14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
.8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
.7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության,
.5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
.4 դեպք՝ բնակարանային գողության,
.3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
.2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։
Բացահայտվել են նաև ավազակության,
զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
.Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
.3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
.1-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, բնակարանային գողության։
.Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․
21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։