Թրամփն արձագանքել է իր մահվան մասին լուրերին
Քաղաքական
10:57 03/09/2025
Աշխարհ

Թրամփն արձագանքել է իր մահվան մասին լուրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է իր՝ վատառողջ լինելու, նույնիսկ մահվամ մասին տարածված լուրերին։ Նման գրառումները սոցցանցերում ակտիվացել էին, քանի որ տևական ժամանակ Թրամփը հանրային միջոցառումների չէր մասնակցել։

«Դրանք կեղծ լուրեր են»,-արձագանքել է Թրամփը, նշել, որ Աշխատանքի օրվա առթիվ հայտարարված հանգստյան օրերին եղել է շատ ակտիվ։

Վիրուսային լուրին Թրամփն արձագանքել էր սոցիալական իր ցանցում արած գրառմամբ. «Կյանքումս ավելի լավ չեմ զգացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն արձագանքել է իր մահվան մասին լուրերին